Մարսելահայերի հերթական բարեգործական ակցիան Սպիտակում

«Երկրաշարժից  մոռացվածները» (“Les Oubliés du Séisme-Solidarité Facebookianne”) մարսելահայերի ֆեյսբուքյան խումբն իր հերթական բարեգործակական ակցիան (այս տարի արդեն երկրորդ անգամ) իրականացրեց 1988թ. կործանարար երկրաշարժից տուժած Սպիտակ քաղաքում: Այս անգամ մարսելահայերի ուշադրության կենտրոնում էին հայտնվել եկամտի աղբյուր չունեցող, ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող  տարեց մարդիկ: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Ժիլբեր Դերդերյանը:

Հոկտեմբերի 22-ին միության անդամներ Ժիլբեր Դերդերյանը, Կոկո Բաբայանը և Հրաչյա Ասլանյանն այցելեցին Սպիտակի տասը տարեց կարիքավոր անձանց, որոնք բնակվում են ծայրաստիճան անմխիթար վիճակում գտնվող տնակներում:

Անսպասելի էր այս տատիկների և պապիկների բերկրանքը, երբ տեղեկացան, թե որն է այցի նպատակը: Խմբի ներկայացուցիչները 200-ական եվրոյին համարժեք դրամ պարունակող ծրարներ փոխանցեցին տարեցներին, քանի որ վերջիններիս ապրուստի միակ միջոցը ամենամսյա կենսաթոշակն է:

«Երկրաշարժից  մոռացվածները» խմբի անդամները  հավաստիացնում են, որ բարեգործական ծրագիրը շարունակական բնույթ է կրելու : Այսուհետ ևս իրենց աջակցությունը կուղղորդեն թե 1988թ. երկրաշարժից տուժած մյուս կարիքավոր ընտանիքներին, թե Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի այն բնակիչներին, որոնք տուժել են թշնամու գնդակոծություններից:

մարսելահայերմարսելահայեր2 մարսելահայեր3մարսելահայեր4 մարսելահայեր6մարսելահայեր7 մարսելահայեր8մարսելահայեր9 մարսելահայեր10մարսելահայեր11մարսելահայեր12 մարսելահայեր13

Scroll Up