Արամ Ա­-ն մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել Աթենքում. լուսանկարներ

Աթենքում հոկտեմբերի 18­-22­-ը կայացած «Կրոնների և մշակույթների խաղաղ գոյակցությունը Միջին Արևելքում» համագումարի շրջանակում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը կարևոր հանդիպումներ է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ` ողջունելով համագումարը կազմակերպելու նախարարության նախաձեռնությունը, հայտնուկմ են Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից:

Վեհափառ Հայրապետի հետ հանդիպել են Հրեական միջազգային կրոնական­-մշակութային կազմակերպության նախագահը, Իրաքի խորհրդարանի քրիստոնյա բլոգի նախագահը, Շվեդիայի խորհրդարանի ասորի երեսփոխանների ներկայացուցիչը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր քարտուղարը և Աթենքի տնտեսագիտության համալսարանի նախագահը:

Նորին Սրբությունը նաև հանդիպումներ է ունեցել համաժողովին ներկա պատրիարքների ու հոգևոր պետերի, նաև Վատիկանի ու զանազան եկեղեցիների ներկայացուցիչների հետ: Վեհափառ Հայարապետը խոսքով հանդես է եկել Հունաստանի եկեղեցու հոգևոր պետի կողմից տրված ճաշկերույթին ու շեշտել եկեղեցիների միջև գոյակցության, սիրո և եղբայրության կարևորությունը դիմագրավելու ներկա աշխարհի տագնապները:

Հունաստան­-Հայաստան բարեկամության խմբի նախագահն ի պատիվ Վեհափառ Հայրապետի ճաշկերույթ է կազմակերպել, որին ներկա են եղել Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Խորեն Արք. Տողրամաջյանը, Հունաստանում Հայաստանի դեսպանը և քաղաքական բարձրաստիճան անձինք:

Նորին Սրբությունը նաև հանդիպումներ է ունեցել Հունաստանի հայոց թեմի ազգային վարչության անդամների, Աթենքի հայ գաղութի կյանքում գործող ու զանազան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Վեհափառ Հայրապետը գնահատել է նրանց նվիրվածությունը և անհրաժեշտ է համարել մեր կառույցներն ու կազմակերպություններն աշխույժ պահելը, համագործակցությունը և մանավանդ երիտասարդ ուժերի ներգրավումը:

10302236_996076043747451_2136709753078977646_n

12036699_996075983747457_8760282507866094295_n

12038285_996076020414120_6210249796322135784_n

12046850_996075957080793_7345461331315653373_n

Scroll Up