Սիրիահայ մի խումբ աշակերտներ այցելել են Մատենադարան

Արաբկիր վարչական շրջանի սիրիահայ և տարբեր սոցիալական խմբերի 17 երեխաների համար կազմակերպվել է ճանաչողական էքսկուրսիա Մատենադարան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Երեխաներին ներկայացվել են Մատենադարանի ստեղծման, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման համառոտ պատմությունը, միջնադարյան խոշոր մատենագիրների մի քանի աշխատություններ:
Հատկապես սիրիահայ աշակերտներից շատերի համար սա առաջին այցելությունն էր Մատենադարան, սակայն, ինչպես խոստովանել են նրանք էքսկուրսիայի ավարտին, դա կլինի ոչ վերջինը: