Նոր Ջուղայում նշանավորվեց Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակույթի տոնը (լուսանկարներ)

Հոկտեմբերի 10-ին Սրբոց թարգմանչաց տոնի առթիվ Ս. Ամենափրկչյան վանքի Ս. Հովսեփ Արեմաթացի եկեղեցում մատուցվեց  Սուրբ եւ անմահ պատարագ՝ մասնակցությամբ  Շահինշահր քաղաքի հայ համայնքի հոգեւոր տեսուչ տ. Անանիա վրդ. Գուճանյանի, թեմի քահանայից ու դպրաց դասերի եւ Ս.Ա. վանքի «Կոմիտաս» երգչախմբի: Պատարագը նախագահեց Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը: Այս մասին Իրանից «Հայերն այսօրին» հայտնում է Երանուշ Թահմազյանը:

Ներկա էին ազգային մարմինների ներկայացուցիչները, Հայոց ազգային դպրոցների աշակերտությունը, տեսչությունները ,ուսուցչաց կազմերը, ծնողական խորհուրդները եւ թարգմանիչ վարդապետների հիշատակը հարգող այլ հայորդիններ:

Եկեղեցական արարողությունից հետո «Խաչատուր վրդ. Կեսարացու» անվան թանգարանի մուտքի առջեւ տեղադրված Ս. Մեսրոպ Մաշտոցի եւ Խաչատուր վրդ. Կեսարացու կիսանդրիների մոտ տեղի ունեցավ աշակերտական ելույթներ` մասնակցությամբ  Նոր Ջուղայի Հայոց ազգային նախակրթարանի սաների,  «Արմեն» երկսեռ տարրական կրթահամալիրի եւ «Քանանյան» իգական ու  «Կատարինյան»  արական  միջնակարգ դպրոցների  աշակերտության:

Միջոցառման ընթացքում հուշանվերներով պարգեւատրվեցին Ս.Ա. վանքի «Ս. Ներսես Շնորհալի»  եւ դպրոցների գրադարանների ամենաշատ գիրք ընթերցած աշակերտ-աշակերտուհիները:

Վերջում թեմակալ  առաջնորդ`  Տ. Բաբկեն արք. Չարյանը օրվա առթիվ իր պատգամի մեջ խոսքը ուղղելով  աշակերտներին՝ ասաց, որ միշտ հպարտ լինեն հայ լինելու համար եւ անաղարտ պահելով մայրենի լեզուն՝  դառնան Մեսրոպ Մաշտոցի եւ թարգմանիչ վարդապետների  արժանի  ժառանգորդները:

Միջոցառումն ավարտվեց Հայ մշակույթի, Ս. Թարգմանչաց եւ հայ ուսուցչի տոների առթիվ Սրբազան հոր շնորհավորական խոսքերով եւ  Պահպանիչ աղոթքով:

 Նշելի է, որ մինչ աշակերտական ելույթները «Քանանյան»  իգական դպրոցի աշակերտությունը, տեսչության եւ ուսուցչական կազմի հետ միասին, վանքի բակում ամփոփված  դպրոցի հիմնադիր Վառվառե Քանանյանի շիրիմաքարին ծաղիկ խոնարհելով եւ միասնական աղոթքով՝  հարգեցին բարերարուհու հիշատակը:

Լուսանկարները՝ հեղինակի

Թարգմանչած տոնԹարգմանչած տոն1 Թարգմանչած տոն2Թարգմանչած տոն3 Թարգմանչած տոն4Թարգմանչած տոն5 Թարգմանչած տոն7Թարգմանչած տոն8 Թարգմանչած տոն9Թարգմանչած տոն11 Թարգմանչած տոն12Թարգմանչած տոն13 Թարգմանչած տոն14Թարգմանչած տոն16 Թարգմանչած տոն19Թարգմանչած տոն20 Թարգմանչած տոն21Թարգմանչած տոն22 Թարգմանչած տոն23 Թարգմանչած տոն24

 Թարգմանչած տոն6 Թարգմանչած տոն18 Թարգմանչած տոն17 Թարգմանչած տոն15 Թարգմանչած տոն10

Scroll Up