Վահե Թիլբիյան.Մաղթում եմ, որ Իվետե Մուկուչյանը «Եվրատեսիլը» վերջապես Հայաստան բերի

Հայաստանի Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքի «Մասնագիտությամբ լրագրող» հաղորդման ընթացքում հոկտեմբերի 13-ին, հայտարարվել է «Եվրատեսիլում» Հայաստանի մասնակցի անունը: Եվ այսպես «Եվրատեսիլում» Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը:

Genealogy խմբի անդամ Վահե Թիլբիյանը NEWS.am STYLE –ին տված հարցազրույցում նշեց, որ հույս ունի որ Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլում» հաղթանակ կտանի:

«Ես լսել եմ նրա երգերից մի քանիսը: Իվետան տաղանդ ունի: Նա գրավիչ է: Լավ է շարժվում ու հոյակապ երգում է: Մաղթում եմ, որ Իվետա Մուկուչյանը վերջապես «Եվրատեսիլը» Հայաստան բերի»,- ասել է Վահեն:

Նշենք, որ մրցույթի կիսաեզրափակիչները անցնելու են մայիսի 10-ին ու 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:

Scroll Up