Տոնական պատարագ Ռումինիայի Կոստանցա քաղաքի հայկական եկեղեցում

Հոկտեմբերի 11-ին Ռումինիայի Կոստանցա քաղաքի Ս. Մարիամ Աստվածածին հայ եկեղեցու ուխտի օրվա առթիվ մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Ռումինիայի իր աղբյուրներից:

Պատարագիչն էր Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Ս. Պատարագին ներկա էին Ռումինայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի հայերի միության գլխավոր քարտուղար Պերճ Մարգարյանը, ուխտավորներ Ռումինիայի մի շարք քաղաքներից` Բուխարեստ, Բաքըու, Թուլչա և այլն: Պատարագի ավարտին Սրբազան Հոր ձեռամբ Սուրբ Էջմիածնից բերված Հաղթության Մյուռոնով կատարվեց Ջրօրհնեքի արարողություն և օրհնված ջուրը բաժանվեց ներկա հավատավոր բազմությանը:

Այնուհետև, ընդունելով Կոնստանցայի հոգևոր հովիվ Տ. Օշական քահանա Խաչատրյանի միջնորդությունը, թեմակալ առաջնորդը օրհնության գրեր տվեց համայնքի ութ արժանավոր հայորդիների, որոնք իրենց նպաստն են բերել հայ եկեղեցու և հայ համայքնի զորացման գործին: Օրհնության գրերի արժանացան Ռումինիայի հայոց միության Կոնստանցայի մասնաճյուղի նախագահ Խաչիկ Կարապետը, գրող Արշալույս Գուրըուն, եկեղեցու Ծխական խորհրդի  անդամներ Ազատուհի Բենլիանը և Լիվիու Մերդինյանը, երգեհոնահար Լուիզա Թերզիանը, Էդուարդ Տիրատուրյանը, Հակոբ Գևորգյանը և Սերժու Սարգսյանը:

Պատարագի ավարտից հետո Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնովին նորոգված ու բարեկարգված բակում կատարվեց Խաչի օրհնության կարգ, որը եկեղեցու պարտեզում կանգնեցվել էր Խաչիկ և Կլեմենցա Կարապետ ընտանիքի նվիրատվությամբ: Սրբազան Հայրը օրհնեց նաև մատաղը, որը բաժանվեց ներկա բազմությանը:

Կոնստացա2Կոնստացա3Կոնստացա4Կոնստացա5Կոնստացա6Կոնստացա7 Կոստանցա

Scroll Up