Մարսելում կայացել է Ցեղասպանության 100­-րդ տարելիցին նվիրված վազք­-մարաթոն

Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Ֆրանսիայի Մարսել քաղաքում հոկտեմբերի 4-­ին մեկնարկել է 10­կմ վազք­մարաթոն՝ «Վազել` հանուն հիշողության» նշանաբանով:

Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության` թեթև ատլետիկայի եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի հովանու ներքո կազմակերպված մրցւյթին մասնակցել են մարաթոնների Ֆրանսիայի բազմակի չեմպիոն Էլոդի Նորմանդը, սամբոյի Եվրոպայի և Ֆրանսիայի եռակի չեմպիոն Արայիկ Մարգարյանը, էքստրեմ­ սպորտսմեն Արա Խաչատրյանը, «Վազել` հանուն հիշողության» կազմակերպության և Մարսելի սպորտային մի շարք կազմակերպութունների ավելի քան 500 վազորդներ` մարզահագուստներին կրելով «ոչ ցեղասպանության ժխտողականությանը» ուղերձը:

Վազքը մեկնարկել է 18­-րդ դարում կառուցված Բորելի պալատի այգում տեղակայված հայկական խաչքարի մոտից: Մասնակիցները, անցնելով Մարսելի գլխավոր պողոտաներով և փողոցներով, Հին նավահանգստով, վերջնագիծը հատել են նորակառույց Միջերկրականի պատմության «Մյուսեմ» թանգարանին հարող հրապարակում, վայր, ուր ժամանել են 20­րդ դարի առաջին ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը: Մի քանի անվանակարգերում հաղթողներին մրցանակները հանձնել են Բուշ­դյու­Ռոն դեպարտամենտի գլխավոր խորհրդի փոխնախագահ Մորիս Դինոսերան, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Հենրի Ժիբրայելը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, «Վազել` հանուն հիշողության» կազմակերպության պատվավոր նախագահ Պասկալ Շամասյանը, «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» կազմակերպության նախագահ Տիգրան Հարունյանը և այլք:

Միջոցառմանը ներկա են եղել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրյալներ, հայկական և ֆրանսիական հասարակական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ, բազմաթիվ երկրպագուներ: Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է ֆրանսիական լրատվամիջոցների կողմից:

Scroll Up