Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ Սարագոսայում և Մադրիդում

Սեպտեմբերի 25-26-ին Սարագոսայում և Մադրիդում տեղի ունեցան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Իսպանիայում հայտնի և մեծ համբավ վայելող ջութակահար, օրերս լատինական Գրեմմի մրցանակի առաջադրված, Արա Մալիկյանի համատեղ համերգները:

Համերգները տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ:

Կատարվեցին դասական, ժամանակակից և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Համերգներին ներկա էին Իսպանիայի քաղաքական, մշակութային և լրատվական շրջանակների ներկայացուցիչներ, Իսպանիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Scroll Up