Բաքվում բացատրել են` ինչու են թույլատրել Արոնյանի մուտքը

Բաքվում բացատրել են` ինչու են Լեւոն Արոնյանին թույլատրել մասնակցել Շախմատի աշխարհի գավաթին։

Հիշեցնենք, որ ավանդույթի համաձայն, ով ոտքը դնում է Արցախի հողին` Մոնսերատ Կաբալյեից մինչեւ Գերման Ստերլիգով, մտնում են «սեւ ցուցակ», կամ դառնում հարձակումների թիրախ։ Լեւոն Արոնյանի դեպքում դա տեղի չունեցավ։

 «Որոշ դեպքերում իսկապես, հաշվի առնելով որոշ համապատասխան շատ կարեւոր պահեր, երկիրը, տվյալ դեպքում` Ադրբեջանի ԱԳՆ–ը, որը հետեւում է այդ պահին, կարող է նման որոշում կայացնել»,– հայտարարել է Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռագիմովը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում անցկացված մրցաշարին Արոնյանի մասնակցությանը։

 «Կարծում եմ` հենց հանուն սպորտի, համերաշխության, խաղաղության է արվել այդ քայլը»,– ասել է նախարարը։

«Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի Բաքու ժամանելու հարցը նախարարը չի մեկնաբանել։

Scroll Up