«Անահիտ» մուլտֆիլմը կցուցադվի Ֆրանսիայում
Հայկական «Անահիտ» մուլտֆիլմը կցուցադրվի Ֆրանսիայի մի շարք քաղաքներում:
«Շարմ» հոլդինգի հաղորդմամբ՝ ֆրանսիայի հայ համայնքը հնարավորություն կունենա դիտել Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» մուլտֆիլմը մեծ էկրանին:
Ցուցադրություններին ներկա կլինեն մուլտֆիլմի ռեժիսոր Դավիթ Սահակյանցն ու պրոդյուսեր Հայկ Սահակյանցը: Լիոնում ցուցադրություն կկազմակերպվի սեպտեմբերի 30-ին, Մոնպելյեում` հոկտեմբերի 1-ին, Մարսելում` հոկտեմբերի 2-ին և 3-ին, իսկ Նիսում` 4-ին:
Ֆրանսիական ցուցադրությունը կազմակերպում են Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցը և «Շարմ» հոլդիինգը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Դավիթ Բաբայանը, Մկրտիչ Արզումանյանը, Վարդան Զադոյանը:
Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Անուշ Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը:
Ռեժիսորներն են Դավիթ և Լյուլյա Սահակյանցները: Կոմպոզիտորն է Արմեն Մարտիրոսյանը: «Անահիտ»-ի գլխավոր պրոդյուսերն է Ռուբեն Ջաղինյանը: