Նինոծմինդայում մշակույթի կենտրոնի հին շենքը վերանորոգումից հետո կդառնա կինոթատրոն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/54481786.png)
Նինոծմինդա քաղաքում վերանորոգվում է հին մշակույթի կենտրոնի դահլիճը, որը վերանորոգումից հետո դառնալու է կինոթատրոն: Ներկա դրությամբ տեղական բյուջեի ֆինանսավորմամբ անցկացվում են վերանորոգման աշխատանքները, իսկ կինոթատրոնի համար անհրաժեշտ սարքավորումները անցած տարի տրամադրվել էին Վրաստանի մշակույթի նախարարության կողմից: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է akhaltskha.net-ից:
Ինչպես նշում են բնակիչները կինոթատրոնի գործունեությունը մեծ նշանակություն կունենա հասարակության համար եւ նոր շունչ կհաղորդի շրջանի մշակութային կյանքին:
Օրերս նաեւ նախատեսվում է այս կինոյի դահլիճում անցկացնել կինո-էքսպրես կինոյի փառատոնը, որը անցկացվում է արդեն մի քանի տարի Ոսկե ծիրան կինոփառատոնի կազմակերպիչների եւ Վրաստանի կինոմատոգրաֆների միության նախաձեռնությամբ: