ՊՆ.Հրադադարի ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է

Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ գիշերը համեմատաբար հանգիստ է անցել, հակառակորդի կողմից եղել են անկանոն բնույթի կրակոցներ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից մի քանի օր լարված իրավիճակ էր հայ-ադրբեջանական սահմանին: Հակառակորդը պարբերաբար գնդակոծում էր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը:

Scroll Up