Սահմանին համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

Սեպտեմբերի 3-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում հակառակորդի կրակոցներից վիարվորվել է 4 հոգի՝ 3 քաղաքացիական Վազաշեն գյուղում և 1 պայմանագրային զինծառայող։Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՊՆ տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ հաղորդում է Ռազմինֆոյի թղթակից Գարիկ Հարությունյանը։

Վիրավորված զինծառայողը 1972 թվականին ծնված շարքային պայմանագրային Գառնիկ Լալայանն է։

Արծրուն Հովհաննիսյանը նշել է նաև, որ հայկական կողմի պատասխան կրակի արդյունքում գիշերը հակառակորդը լռեցվել է։ Այսօր՝ սեպտեմբերի 4-ին,  11։30-ի դրությամբ սահմանամերձ գյուղերում հանգիստ է։

Մամուլի քարտուղարը ևս մեկ անգամ շեշտել է, որ «հայկական կողմը ոչ մի խոշոր տեղաշարժ չի արել»։

Scroll Up