Պատերազմների պատճառով այս տարի 13 մլն երեխա դպրոց չի հաճախել. ՅՈՒՆԻՍԵՖ

Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում պատերազմների ու  զինված հակամարտությունների պատճառով 13 մլն երեխա այս տարի զրկվել է դպրոց հաճախելու հնարավորությունից:

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, նման տվյալներ է ներկայացրել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ)` «Կրթությունը վտանգված է» զեկույցում, գրում է tert.am-ը:

Զեկույցի հեղինակները նշել են, որ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ծավալվող ռազմական գործողությունների պայմաններում մեծանում է սերունդ, որն ամբողջովին դուրս է մնացել կրթական համակարգից, ինչն ուղղակիորեն վտանգի տակ է դրել միլիոնավոր երեխաների լուսավոր ապագան:

 Մասնագետները հավելել են, որ երեխաները չեն հաճախում դպրոցներ, քանի որ հակամարտող կողմերն ու ահաբեկչական խմբավորումները հաճախակի են հարձակվում կրթական հաստատությունների վրա: Բացի այդ, ռազմական գործողությունների հետևանքով դպրոցներից շատերն ավերվել են ու այլևս պիտանի չեն դասընթացների անցկացման համար։

Scroll Up