Թուրքիայի ՍԴ-ն Սիսի կաթողիկոսության վերադարձի հայցն ընդունել և հավելյալ փաստաթղթեր է պահանջել

Կիլիկիայի Սիս քաղաքի պատմական կաթողիկոսարանը վերադարձնելու պահանջով Թուրքիայի սահմանադրական դատարան դիմած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հույս ունի, որ մինչեւ նոյեմբեր վճիռ կլինի:
NEWS.am-ի թղթակցի եհտ զրույցում Կաթողիկոսության մամուլի ծառայությունից հայտնել են, որ գործի քննությունն ամենայն հավանականությամբ սեպտեմբերին կսկսվի:
«Հուլիսին Թուրքիայում տոն էր, մեկ շաբաթ ոչ աշխատանքային էր: Օգոստոսի մեկից էլ Թուրքիայի դատարանները մեկ ամսով արձակուրդի գնացին: Այդ պատճառով մեր հայցի քննությունը երկարաձգվեց: Կարծում ենք, որ սեպտեմբերին քննությունը կսկսվի, իսկ հոկտեմբեր-նոյեմբերին արդեն պատասխան կունենանք»,- ասացին մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ ըստ Թուրքիայի Սահմանադրության՝ դատարանը 6 ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի:
Նրանց փոխացնմամբ՝ իրենցից հավելյալ փաստաթղթեր են պահանջել, ինչը նշանակում է՝ հայցն արդեն ընդունվել է Սահմանադրական դատարան:
Հիշեցնենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձի պահանջով ապրիլի 27-ին հայց է ներկայացրելԹուրքիայի Սահմանադրական դատարան: