Պաշտպանության նախարարը դպրոց էր եկել որպես առաջին դասարանցու ծնող (տեսանյութ)

«Գիտելիքի օրվա առթիվ առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին»,-այսօր Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցում իր ելույթի խոսքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, ով այսօր դպրոց էր այցելել նաև որպես առաջին դասարանցու ծնող:

«Կարծում եմ որ յուրաքանչյուրի համար հպարտություն է, երբ իր զավակները հաճախում են դպրոց: Ինձ համար պատիվ է, որ իմ երկրորդ զավակն էլ հենց այս դպրոց է եկել, մի դպրոց, որը բավականին լուրջ ճանապարհ է անցել, պատմություն և ավանդություններ ունի»,-նշեց պաշտպանության նախարարը՝ ևս մեկ անգամ ընդգծելով ԿԳ նախարարության հետ իրենց համատեխ ծրագրերի կարևորությունը, համաձայն որի, հանրապետության բոլոր դպրոցները կցված են ԶՈւ զորամասերին:

«Առաջին զինատեսակը, որին պետք է տիրապետեն մեր առաջին դասարանցիները, այբուբենն է, գեղեցիկ մտքեր ու նախադասություններ պետք է կազմեն, որը որ պետք է վերաբերի նաև մեր երկրի անվտնագությանը»,-ասաց Ս. Օհանյանը:

ԿԳ և ՊՆ համատեղ ծրագրերի համաձայն այս օրերին անց ենք կացնում աիրության դասեր, որոնք հայ ժողովրդի զավակներին են վերաբերում:

Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցում առաջին արիության դասն անցկացրեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Ես ընտրել եմ արիության այն վառ օրինակները, որոնք և Արցախյան ազատամարտի և այսօրվա բանակի կողմից ժողովրդ հետ իրականացվող խնդիրենը իրոք որ օրինակելի են, և մեր զինծառայող երը, սահմանային բնակչությունը իրոք արիության օրինակներ են ցույց տալիս, որոնցից ոգևորվելով էլ մեր ապագան պետք է կառուցենք:

Scroll Up