Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնը հրավիրում է սովորելու

ՀԱԵ Վիրահայոց թեմին կից գործող Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնը հայտարարում է  ընդունելություն 2015/2016 ուս.տարվա համար հետևյալ խմբակներում.

  • Սբ. Ներսես Շնորհալու անվ. երգչախումբ:
  • Ասմունքի խմբակ՝  7-15 տարեկանների համար, ցանկալի է հայերենի  գոնե խոսակցական մակարդակի  իմացությամբ:
  • Գեղագիտական դաստիարակության խմբակ՝  2-11 տարեկան երեխաների համար /նկարչություն, կավագործություն, աշխատանք պլաստիլինով/
  • դուդուկի և դհոլի խմբակներ – 7-ից բարձր տարիքային խմբեր: Պարապմունքներն անցկացնում են տարբեր խմբերում՝ տարբեր ուսուցիչների մոտ:
  • Վոկալ-գործիքային համույթ – անցկացվելու է 13-16 տարեկան, ցանկացած երաժշտական գործիքի վրա նվագող  տղաների ընտրություն /հարվածային գործիքներ, կիթառ, դաշնամուր և այլն/: Ուսուցումն անվճար:
  • Ժողովրդական երգի և պարի  «Տարոն» երիտասարդական համույթ՝  13-ից բարձր տարիքային խումբ: Ուսուցանվում են ժողովրդական երգ և պար: Ուսուցումն անվճար է:
  • Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի դասարան՝ 7-ից բարձր տարիքի երեխաների համար: Դասընթացներն անցկացնում են միջազգային դասի գրոսմայստերները:
  • Մովսես Խորենացու անվ. մանկապարտեզ – 3,5-6 տարեկան երեխաների համար: Բացի մանկական խաղերից և զվարճանքներից, երեխաներին սովորեցնում  են հայերեն /գրել, կարդալ/, թվաբանություն, ժողովրդական երգեր, պարեր: Գործում է շաբաթվա բոլոր օրերին /բացի հանգստյան օրերից/: Մանկապարտեզն անվճար է:
  • Սբ.Գրիգոր Նարեկացու անվ. շաբաթօրյա /մեկօրյա/ դպրոց – 10-ից բարձր տարիքի անձանց համար: Դասավանդվում են հայոց լեզու և գրականություն, Հայ եկեղեցու պատմություն: Ուսման տևողությունը՝ 2 տարի, անվճար:

Կտրվի ավարտական հավաստագիր:

  • Սբ.Եղիա Մարգարեյի անվ. կիրակնօրյա դպրոց – 10-ից բարձր /առանց սահմանափակության/ տարիքի   անձանց համար: Դասավանդվում ե հայոց լեզու և գրականություն, Հայ եկեղեցու պատմություն: Ուսման տևողությունը՝ 2 տարի, անվճար:

Կտրվի ավարտական հավաստագիր:

Բոլոր ցանկացողներտ կարող են դիմել «Հայրտուն» կրթամշակութային կենտրոն ամեն օր, բացի երկուշաբթիից, ժամը 12:00-18:00:

Scroll Up