Հադրութում մանկապարտեզի համար նախատեսված նոր շենք է կառուցվում

Հադրութ քաղաքում կառուցվում է 50 տեղանոց մանկապարտեզ:
ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ, մանկապարտեզի շինարարությունն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, պատվիրատուն քաղաքաշինության նախարարությունն է, իսկ կապալառուն` «Պարգև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Աղբյուրի հաղորդմամբ, շինարարության ընթացքում հիմնականում օգտագործվել է տեղական շինանյութ:
Շինությունը մեկ հարկանի է և ունի բոլոր համապատասխան հարմարությունները` ննջասենյակ, ճաշասենյակ, խաղասրահ: Շուտով կբարեկարգվի նաև մանկապարտեզի հարակից տարածքը, որտեղ կապահովվի երեխաների ակտիվ ժամանցը: Հադրութի նախադպրոցական այս հաստատության շինարարական աշխատանքները ներկայումս ավարտման փուլում են: