Իրանը նոտա է հղել Թուրքիային
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/tir_yangin_0.jpg)
Իրանի կառավարությունը բողոքի նոտա է հղել Թուրքիային: Պատճառը վերջին շրջանում Թուրքիայի տարածքում Իրանի քաղաքացիների և իրանական համարանիշներով բեռնատարների դեմ պարբերաբար իրականացվող զինված հարձակումներն են և ահաբեկչությունը:
Իրանի պետական «İRNA» լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ գրում է ermenihaber.am-ը, Իրանի արտգործնախարարության կովկասյան հարցերի վարչության պետ Մուրթազա Մուրադիյանը նոտան հղել է Թեհրանում Թուրքիայի դեսպան Ռըզա Հաքան Թեքինին:
Իրանի կառավարությունը պահանջել է Թուրքիայից ավելի շատ ջանքեր գործադրել՝ Թուրքիայում Իրանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հարցում: