Արգենտինացիները Թուրքիայից պահանջել են վերջ տալ ահաբեկչություններին եւ առերեսվել սեփական պատմությանը

Արգենտինայի մտավորականները, մարդու իրավունքների պաշտպաններն ու բազմաթիվ հասարակական կազմակերպությունների անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Արգենտինայում Թուրքիայի դեսպանատան դիմաց:

PrensaArmenia.com.ar-ի փոխանցմամբ` գրում է Արմենպրեսը-ը, բողոքի ակցիային մասնակցել է նաեւ Արգենտինայի հայ համայնքը: Ցուցարարներն իրենց համերաշխությունն են հայտնել քուրդ ժողովրդին եւ պահանջել Թուրքիայից դադարեցնել ռազմական գործողություններն ինչպես քուրդ ժողովրդի հանդեպ, այնպես էլ Սիրիայում:

 «Թուրքիան Իսլամական պետության դեմ պայքարի քողի ներքո իր հաշիվներն է մաքրում ինչպես քուրդ ժողովրդի, այնպես էլ Սիրիայի եւ Իրաքի բնակչության հետ: Դա անընդունելի է: Թուրքիան այժմ ցանկանում է անել այն, ինչ արել է 100 տարի առաջ հայերի հետ: Միջազգային հանրությունը պետք է վերջ տա այս ամենին»,- նշել են ցուցարարները: Նրանք երթով քայլել են մինչեւ դեսպանատուն` պահանջելով Թուրքիայից վերջ տալ ահաբեկչական գործողություններին եւ միաժամանակ առերեսվել սեփական պատմությանն ու ընդունել գործած հանցագործությունները:

 

Scroll Up