Բերիո և Դամասկոսի թեմերի առաջնորդները Քեսաբում այցելել են ազգային պատսպարանի ճամբար

Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանն ու Դամասկոսի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը Քեսաբում այցելել են ազգային պատսպարանի ճամբար: Ինչպես «Արմենպրես»-­ը տեղեկացավ «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից, նրանք մոտիկից ծանոթացել են ազգային պատսպարանի սաների և ծնողազուրկ երեխաների ծրագրերին: Երկու առաջնորդները հանդիպել են նաև երեխաների հետ և զրուցել նրանց հետ:

Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը հայրական խրատներով ու մտերմիկ զրույցներով ոգևորել է պատսպարանի սաներին: Նա իր շնորհակալությունն է հայտնել պատսպարանի հանձնախմբերին իրենց աշխատանքների համար:

«Սիրիական օգնության խաչի մեծ ընտանիք»­-ում, որը շուրջ 95 տարվա պատմություն ունի, գործում է 86 տարվա պատմություն ունեցող ազգային պատսպարանը: Պատսպարանի գործերով զբաղվող հանձնախմբերն իրենց աշխատանքը կենտրոնացնում են կրթական, դաստիարակչական, առողջապահական բնագավառներում, ինչպես նաև ամառային ճամբարներ են կազմակերպվում Քեսաբում: Այս մեծ աշխատանքներում իրենց ներդրումն են ունենում բարերարներ ու նվիրատուներ

Scroll Up