Էրդողանն ավելի վախենում է ոչ թե իսլամիստներից, այլ քրդական պետություն ստեղծվելու հնարավորությունից. Die Zeit
Անկարայի կարծիքով` ազգի անվտանգության համար ամենամեծ սպառնալիքը բխում է թչ թե սեւ դրոշներով իսլամաֆաշիստներից, քանի որ նրանց հետ ինչոր կերպ կարող է հաշիվ տեսնել, այլ քրդական պետության հնարավոր սպառնալիքի հետ, քանի որ հնարավոր է, որ այն Իրաքի հյուսիսից Սիրիայի տարածքով ընդլայնվի դեպի Միջերակրական ծով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Die Zeit թերթն իր` «Էրդողանի օգտակար ապուշները» վերնագրով հոդվածում: «Եթե քրդերին հաջողվի անապատից կամուրջ շարքել դեպի ջուրը, նրանք կկարողանան իրենց նավթը դուրս բերել համաշխարհային շուկա, եւ Էրդողանին հանկարծակի պետք է կլինի գործ ունենալ լիրաժեք, իր դեմ ոչ բարեկամաբար տրամադրված տարածաշրջանային պետության հետ: Այդ վատ ապագայի եւ անխախտ Թուրքիայի միջեւ, որում միայն Ռեջեփն է առկա, կա միայն գրեթե 70 կմ լայնությամբ գոտի թուրքսիրիական սահմանային Քոբանի եւ Ասաս սահմանային քաղաքների միջեւ»,- նշում է հոդվածագիրը:
«Սիրիայի հետ կապված իր արշավով Էրդողանը վնասում է ոչ միայն Սիրիայի եւ Իրաքի հյուսիսի (իրաքյան Քուրդիստանի) բնակիչներին, եւ վնաս հասցնում ՆԱՏՕ-ի, եվրոպական երկրների ավնտանգության շահերին եւ խախտում Իրաքի ինքնիշխանությունը: Այդ բոլոր հանդիսանում է ՆԱՏՕի պայմանագրի առաջին հոդվածի խախտում: Այն պարտավորեցնում է անդամպետությանը «սպառնալիքի տակ չդնել միջազգայի խաղաղությունը, անվտանգությունն ու արդարությունը» եւ «ուժի որեւէ կիրառումից ձեռնպահ մնալը, որը համատեղելի չէ ՄԱԿի նպատակների հետ»,- գրում է թերթը:
Թերթը հավելել է, որ Էրդողանի գերագույն նպատակը Թուրքիայի հարավային սահմանում քրդական պետության ստեղծման կանխումն է: «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարը Էրդողանի համար ծառայում է միայն բոլորովին այլ պատերազմում որպես քաղաքական պաշտպանություն», -հավելել է թերթը: