Իտալիայում Հայոց Ցեղասպանության մասին գիրք է հրատարակվել

Թուրքիան կրկնում է հարյուրամյա արարքները՝ արտառոց պարզությամբ։ Անկարան բոլորի աչքի առաջ աջակցում է Իսլամական պետության մարդասպաններին։ Այդ մասին ասվում է «Լռության 100 տարի. վերջին ականատեսների բացառիկ պատմությունները» գրքի նախաբանում։ Գիրքը հրապարակել է իտալական Feltrinelli հրատարակչությունը, գրում է News.am-ը:

Հրատարակչության կայքում զետեղված, գրքի նախաբանում ասվում է.

«Այդ ցեղասպանությունից հարյուր տարի անց Երևանից դրա մասին պատմում են ողբերգությունը վերապրածները։ Թուրքիան մինչ օրս հրաժարվում է ճանաչել այն։ Բացի այդ բացառիկ և արտառոց վկայություններից, գրքում զուգահեռներ են տարվում Մերձավոր Արևելքի իրողությունների հետ, երբ Անկարայի կառավարությունը մինչ օրս դաժանության քաղաքականություն է վարում, ֆինանսավորում ԻՊ-ին:

Անցյալի սպանությունները կրկնվում են արտառոց պարզությամբ։ Թուրքական պետքության վերնախավը բոլորի աչքի առաջ ֆինանսավորում և աջակցում է այնպիսի մարդասպանների, որոնք սպանում են Հալեպի հայերին և Սիրիայի այլ բնակիչների:

Այս գիրքը պետք է կարդալ՝ չմոռանալու և, առաջին հերթին, չկրկնելու նույն այդ սխալները»:

Scroll Up