Ալին Օզինյանն ստանձնել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային վերլուծաբանի պաշտոնը
Ալին Օզինյանն տանձնել է Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) տարածաշրջանային վերլուծաբանի պաշտոնը: Համագումարի ղեկավարությունը ողջունում է Ալին Օզինյանին Երեւանի գրասենյակում եւ վստահություն հայտնում, որ թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում կուտակած հարուստ աշխատանքային փորձը` մի քանի օտար լեզուների հիանալի իմացության ու օսմաներեն կարդալու իր ունակության համակցությամբ, Ալին Օզինյանը կծառայեցնի այս նորաստեղծ պաշտոնին, գրում է news.am-ը:
«Ուրախ եմ, որ Ալինը միացել է Համագումարի թիմին եւ վստահ, որ նրա արհեստավարժությունը, փորձն ու գիտելիքները կծառայեցվեն Համագումարի ապագա աշխատանքներին՝ ի նպաստ ողջ հայության բարօրությանը», – նշել է Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:
Երկար տարիներ հանդիսանալով տարածաշրջանային հիմնախնդիրների վերլուծաբան, Օզինյանը հրապարակել է բազմաթիվ զեկույցներ, հետազոտություններ ու հոդվածներ: Նա ստացել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության բակալավրի, թուրքագիտության մագիստրոսի գիտական աստիճաններ, ինչպես նաեւ ներկայումս հանդիսանում է ԵՊՀ-ի քաղաքագիտության ֆակուլտետի ասպիրանտ:
Հայաստանի Հանրապետության ԱԳՆ Մերձավոր Արեւելքի Թուրքիայի բաժնում կամավորությունից հետո Օզինյանն աշխատել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հայաստանյան մշտական ներկայացուցչությունում: Երեւանում նա աշխատել է Սիվիլիթաս հիմնադրամում:
«Զանազան առանցքային ոլորտներում Ալինի ունեցած փորձն ու հմտությունները կդառնան մեզ անհրաժեշտ վերլուծական գործիքներ` առաջ շարժվելու դեպի ապագան եւ հաշվի առնելու Հայաստանի ու Արցախի կենսական կարիքները», – նշել են Համագումարի խորհրդի համանախագահներ Անտոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը: