Իսկական ցեղասպանությունը գործել են թուրքերը հայերի նկատմամբ. Շեշել

Իսկական ցեղասպանությունը իրականացրել են թուրքերը հայերի նկատմամբ։ Այս մասին իր Թվիթերում գրել է Սերբիայի արմատական կուսակցության առաջնորդ Վոիսլավ Շեշելը։ «Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պնդում է, թե Սրեբրենիցայում ցեղասպանություն է եղել։ Տրագիկոմիկ հայտարարություն է։ Իսկական ցեղասպանությունը թուրքերն են գործել հայերի նկատմամբ»,- ըստ News.am-ի` գրել է Շեշելը։
Նշենք, որ 2003թ.-ից Շեշելի նկատմամբ Հաագայի միջազգային դատարանը դատ է իրականացնում։ Միայն 2014թ. նրան պայմանական ազատ արձակեցին առողջական վիճակի պատճառով։ Նշենք, որ սերբական ջարդերի ոչ մի մասնակից՝ խորվաթական, բոսնիական թե ալբանական կողմից, տրիբունալի առջեւ չէր կանգնել։ Շեշելը շարունակում է հերքել Սրեբրենիցայի խաղաղ բնակչության սպանությունը եւ պնդում է, թե այնտեղ ռազմական հանցագործներ են սպանվել, որոնց խղճի վրա է մնում խաղաղ սերբերի արյունը։