Նշվեց ԱՍԱԼԱ-ի ստեղծման 40-րդ տարեդարձը. լուսանկարներ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/Asala-glxavor.jpg)
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադրման 40-րդ եւ «Կարին» գործողության 33-րդ տարեդարձներին այսօր՝ օգոստոսի 7-ին, ԱՍԱԼԱ-ի նախկին ազատամարտիկները, երիտասարդները եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին:
Նրանք ծաղիկներ դրեցին ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին կառուցված հուշարձանին, հայտնում է News.am-ը:
«Քանի Արեւմտյան Հայաստանը դեռ գրավված է, 40, 50, 60 տարին ոչ մի բան չի փոխում մեր մեջ, պայքարը շարունակվում է նույն հոգով: Ինչպես 30 տարի առաջ, երբ ես կատարեցի «Վան» գործողությունը ու հավատում էի այդ պայքարին, հիմա էլ նույն մտքին եմ»,- լրագրողներին ասաց ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:
Վազգեն Սիսլյանը վստահություն հայտնեց, որ այսօրվա երիտասարդությունը մի օր կվեադարձնի իր հայրենիքը:
Նշենք, որ 1975թ. հունվարի 20-ին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը Բեյրութում Համաշխարհային եկեղեցիների խորհրդի գրասենյակի դեմ կատարեց իր առաջին գործողությունը։ Այդ գործողության արդյունքում ոչ ոք չտուժեց:
Ընդհանուր առմամբ՝ մինչեւ 1997 թվականը ASALA-ի կողմից աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվել է ավելի քան 200 հարձակում, որոնց ընթացքում սպանվել են 42 թուրք դիվանագետներ։ Գործողությունների նպատակն էր ստիպել Թուրքիայի կառավարությանը հրապարակավ ճանաչել 1,5 մլն հայերի սպանության պատասխանատվությունը, փոխհատուցել եւ զիջել պատմական Հայաստանի տարածքները:
ԱՍԱԼԱ-ի գործունեության ընթացքում զոհվել է կազմակերպության ավելի քան 30 մարտիկ, եւս մի քանի տասնյակ անդամներ կալանավորվել էին եւ դատապարտվել: