Արգենտինայում կհեռարձավի «Կիլիկիա» հայկական ռադիոժամը

Օգոստոսի 5-ից Արգենտինայի AM1130 radioshow-ի եթերում յուրաքանչյուր չորեքշաբթի եթեր կհեռարձակվի «Կիլիկիա» հայկական ռադիոժամը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Արգենտինայի իր աղբյուրներից:

Ռադիոժամը լուսաբանելու է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ մշակութային, սպորտային, հասարակական, ինչպես նաև ունկնդիրներին է ներկայացնելու Արգենտինայի հայկական համայնքի առօրյան:

Ռադիոժամի ստեղծման նպատակը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումն է, արգենտինահայ երիտասարդներին այս միջոցով Հայրենիքին կապելը:

«Կիլիկիա»  ռադիոժամի տնօրենը Ալեխանդրո Պուտանո Սերվերյանն է:

«Հայերն այսօրը» հայկական ռադիոժամին մաղթում է արգասաբեր գործունեություն հայապահպանությանն ուղղված այս կարևոր առաքելության մեջ:

Scroll Up