Էսքիշեհիրի հայկական եկեղեցին կծառայի որպես մշակույթի տուն

Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը որոշել է վերանորոգել Էսքիշեհիրի Սիվրիհիսար գավառում գտնվող 1881թ. կառուցված Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:

Երկար ժամանակ որպես պահեստ օգտագործված սույն եկեղեցին, սակայն, վերականգնվելուց հետո կծառայի որպես մշակույթի տուն: Ըստ աղբյուրի` Սուրբ Երրորդություն եկեղեցին կդառնա մշակույթի տուն, որը կունենա ցուցասրահ, համերգասրահ և ժողովասրահ:

Scroll Up