Նինոծմինդայի մարզիկները համահայկական խաղերին կներկայանան ֆուտբոլի, շախմատի, բռնցքամարտի եւ վազքի մարզաձեւերով
Նինոծմինդայի մունիգիպալիտետի 26 մարզիկներ օգոստոսի 2-ին մեկնեցին Երեւան, որպեսզի մասնակցեն 6-րդ համահայկական օլիմպիական խաղերին։ Մարզիկներին ուղեկցում էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Իրիցյանը։ Այս մասին հայտնում է akhaltskha.net-ը:
Նինւծմինդայի մարզիկների խաղերին մասնակցության ապահովման համար տեղական բյուջեից, հատկացվել էր 6000 լարի գումար, իսկ մյուս մասը հոգացել են բարերարները։
Մարզիկներին ճանապարհ դնելու արարողությանը ներկա էին նաեւ մունիցիպալիտետի գամգեբելի Գագիկ Կարսլանը մշակույթի եւ սպորտի ծառայության պետ Ժորա Սնխչյանը ինչպես նաեւ մունիցիպալիտետի վարչության այլ աշխատակիցներ։
Նինոծմինդայի մարզիկները համահայկական խաղերին կներկայանան ֆուտբոլի, շախմատի, բռնցքամարտի եւ վազքի մարզաձեւերով։