Մոսկվայի «Հայորդյաց տան» 2014-2015 ուսումնական տարին ավարտվեց նոր ձեռքբերումներով ու հաջողություններով

Արդեն իններորդ անգամ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի Մոսկվայի «Հայորդյաց տանն» ավարտվեց ուսումնական տարին՝ հնարավորություն տալով գնահատել ձեռքբերումներն ու վերանայել անելիքները: 2014-2015 ուսումնական տարում կատարվածը դժվար է ամփոփել մեկ հրապարակմամբ, քանի որ կրթօջախի՝ «Գավիթ» թատրոնի/ռեժիսոր՝ Համլետ Ղալեչյան/, «Ովսաննա», «Նորահրաշ» և փոքրիկների երգչախմբերի/գեղ ղեկավար՝ Լենա Բեգլարյան/, «Հայասա»/ գեղ ղեկավար՝ Արփինե Ամիրյան/ և «Վարդավառ» /գեղ ղեկավար՝ Մարգարիտա Գրիգորյան/ պարային համույթների, «Ակունք» ժողգործիքների համույթի /գեղ ղեկավար՝ Մեխակ Խաչատրյան/, նորաստեղծ «Հրաշացան» ազգագրական երգի համույթի /գեղ ղեկավար՝ Արմինե Մարտիրոսյան/,

 ինչպես նաև գործող  խմբակների կատարած աշխատանքներն աննկարագրելի մեծ ծավալի են եղել: Նկարչության/ղեկավար՝ Հրաչուհի Մարտիրոսյան/, գոբելենի/ղեկավար՝ Յուրի Հովսեփյան/, քանոնի/ղեկավար՝ Իսկուհի Կարապետյան/, դուդուկի/ղեկավար՝ Արմեն Ստեփանյան/, դհոլի/ղեկավար՝ Հայկազ Բաղրամյան/, մանկական թատերական խմբակի/ղեկավար՝ Ալվինա Հովհաննիսյան/, սիրողական պարի/ղեկավար՝ Լիլիթ Բեգլարյան/ խմբակները բազմիցս ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները՝ էլ ավելի մեծացնելով կրթօջախ ընդունվել ցանկացողների հետաքրքրությունը «Հայորդյաց տան» դասընթացների նկատմամբ: Նրանք համույթների հետ միասին մասնակցեցինկայացած տասնյակհամերգներին, իսկ նկարչության և քանոնի խմբակի սաները դափնեկրի կոչումներով և դիպլոմներով վերադարձան ռուսական հեղինակավոր մրցույթներից և ցուցահանդեսներից:

«Հայորդյաց տան» սաները և պարզապես հետաքրքվողները անհամբերությամբ և մեծ նվիրումով մասնակցեցին կրթօջախում անցկացվող ամենշաբաթյա հոգևոր դասընթացներին, որոնք վարում էր «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանը: Հոգևոր դասընթացներ էր վարում նաև Միքայել Փարսադանյանը: Հենց այս դասընթացների ժամանակ  մասնակիցները ստացանհոգևոր սնունդ, լսեցին իրենց հուզող հարցերի պատասխանները և հերթական անգամ վերահաստատեցին իրենց որոշումը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արժանի հետևորդ լինելը:

2014-2015 ուսումնական տարվա՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկ կարելի է համարել«Գավիթ» թատրոնի՝ «Հիշիր, ապրիր» ներկայացումը, որտեղ «Գավիթի» դերասանները հեթական անգամ ապացուցեցին, որ իրենց պոֆեսիոնալիզմով կարող են մրցել տասնամյակների վաստակ ունեցող դերասանների հետ:Իսկ թատրոնի՝ հունիսին բեմադրված «Անավարտ դատ» ներկայացումընոր էջ բացեց «Գավիթի» ստեղծագործական ասպարեզում. ներկայացումում ընդգրկված էին դասավանդման փորձ ունեցող դերասաններ:

«Ովսաննա», «Նորահրաշ» և փոքրիկների երգչախմբերը բազմաթիվ համերգային ծրագրերից և մայիսին կայացած միջազգային՝ «Москва – город мира» փառատոնում հինգ գավաթներից երկուսին արժանանալուց զատ, դեռևս դեկտեմբերին փայլել էին գեղարվեստական ղեկավար Լենա Բեգլարյանի հեղինակային երգերի երկրորդ երեկոյին:

«Հայասա» և «Վարդավառ» պարային համույթների համար տարին ևս բուռն ստեղծագործական էր. նրանք իրենց հեղինակային տասնյակ պարերը համալրեցին նոր պարերով, որոնց շարքում նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցին և հայության վերածննդին նվիրված պարեր էին: Երկու համույթներն էլ համերգային շրջագայությունների մեկնեցին ՌԴ տարբեր քաղաքներ, ապա այդ քաղաքների պարի խմբերին ընդունեցին Սբ. Պայծառակերպություն եկեղեցու կամարների տակ: Տարին խորհրդանշական էր «Վարդավառի» համար, քանի որ 2014թ.՝ ամիսներ տևած արդյունավետ աշխատանքից հետո փոքրիկների պարի համույթը ձևավորվեց և անվանվեց «Վարդավառ»՝ նորանոր բեմեր ուղևորվելով Մարգարիտա Գրիգորյանի գեղարվեստական ղեկավարությամբ:

Առանց ժողգործիքների «Ակունք» համույթի՝ ինչպես «Հայորդյաց տանը», այնպես էլ Սբ. Պայծառակերպություն եկեղեցու կամարների ներքո չի անցկացվել լայնածավալ որևէ միջոցառում. համույթի անդամներն ամեն անգամ ազգային երաժշտությունն անաղարտ կերպով հանդիսատեսին փոխանցելու առաքելությունը կատարել են պատվով և նվիրումով: Տարեվերջյան համերգներից էր հունիսի 14-ին նորաստեղծ՝ «Հրաշացան» ազգագրական երգի համույթին ձայնակցելը: Իսկ համույթը ձևավորվեց Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ, որի ղեկավարումը վստահվեց համույթի անդամներին դեռևս սեպտեմբերից ազգային երգի գաղտնիքները բացահայտող Արմինե Մարտիրոսյանին:

Տարին բուռն ստեղծագործական էր նաև «Հայորդյաց տան» խմբակների համար: Կրթօջախի սաներից՝ քանոնահարուհի Անժելիկա Թարվեդյանը և դաշնակահարուհի Սոնա Սահակյանը մասնակցեցին մի շարք մրցույթների և վերադարձան ոչ միայն հաղթողի կոչմամբ և պատվավոր մրցանակային տեղերով, այլև ռուս հանդիսատեսին հայտնեցին, որ իրենց հաղթանակնեը նվիրում են Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ հավատով, որ ոճիրն անպատիժ չի մնա:

Նկարչության խմբակի սաները հայկական կերպարվեստի անկրկնելի գույներով հիացրեցին հատկապես ռուս և հրեա այցելուներին՝ մասնակցելով Զատկի տոնին նվիրված ցուցահանդեսին:

2014-2015 ուսումնական տարում կարևոր տեղ էր հատկացվում նաև հանդիպումներին: Տարին մեկնարկեց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ հանդիպմամբ և դասախոսությանը մասնկացելով: Կրթօջախի սաները ամռան ամիսներին Հայաստանում անցկացվող համահայկական փառատոններին մասնակցելու հնարավորություն ստանալու համար համերգային ծրագրի տեսքով իրենց երախտագիտությունը հայտնեցինՏեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին և  «Հայորդյաց տան» բարերար Էդգար Արամյանին: Տարվա ընթացքում հանդիպումներ եղան նաև համշենահայերի և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի հետ, ով սփուռքահայ ուսանողներին ներկայացրեց Հայաստանի մայր բուհում սովորելու դեպքում ընձեռվելիք հնարավորությունները:

2014-2015 ուսումնական տարում միջոցառումների անցկացման հարցում շետը դրված էր Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վրա. կրթօջախի բոլոր ուսուցիչները ներկայացրեցին առնվազն մեկական, ոմանք՝ 2-3 միջոցառում: Դրանց ձևաչափերն անչափ տարբեր էին՝ մրցույթից մինչև թատերականացված ներկայացում, հայերեն, ռուսերն ներկայացումներից մինչև «Հիշում եմ, դատապարտում եմ, պահանջում եմ» խորագրով շարադրությունների մրցույթ: Շարադրությունները պետք է բաղկացած լինեին երեք պարբերությունից և յուրաքանչյուրը սկսվեր վերնագրի բառերով, ըստ հերթականության, իսկ վերջին բառը պետք է լիներ «Հայաստան»: Մրցույթում հաղթեցին՝ Մերի Համբարձումյանը, Տատյանա Տելեգինան/երկուսն էլ արժանացան երրորդ տեղին/, երկրորդ կարգի մրցանակի արժանացավ Եվգենյա Արզումանովան, մրցույթում հաղթող ճանաչվեց Անի Ադամյանը: Հաղթողներին մրցանակները հանձնեց թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ նշելով, որ նրանց նման հայորդիներն են, որ պետք է բարձր պահեն հայի անունը և հասնեն արդարության հաղթանակին:

Ինչպես «Հայորդյաց տանը», այնպես էլ եկեղեցական համալիրում և Մեծ Հայրենական պատերազմի թանգարանում կայացած Ցեղասանության 100րդ տարելիցին նվիրված միջոցառումներն անցնում էին կրթօջախի սաների անմիջական՝ կամավոր մասնակցությամբ: Ապրիլի 23-ի երեկոյան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հնչածզանգերի 100 ղողանջին միացավ նաև Սբ. Պայծառակերպություն եկեղեցին, իսկ Սրբադասման և ոգեկոչման արարողությունից հետո եկեղեցու հանդիսությունների դահլիճում՝ «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանի մտահղացմամբ և անմիջական հսկողությամբ անցկացվեցհիշատակի, ոգեկոչման և ապրելու և արարելու կոչ հանդիսացող համերգ:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ֆոնին մեծ տեղ հատկացվեցին նաև Մեծ Հայրենականում և Արցախյան ազատամարտում տարված հաղթանակներին: Մայիսի 10-ին եկեղեցական համալիրում անցկացվեց ֆեշմոբ, որի մասնակիցները՝ կրթօջախի սաների մասնակցությամբ կազմակերպված համերգին մասնակցելուց առաջ հարգանքի տուրք մատուցեցին իրենց հաղթող նախնիներին՝ ֆլեշմոբին  մասնկացելով իրենց նախնիների լուսանկարներով. միջոցառման, ինչպես նաև շարադրությունների մրցույթի մտահղացումը կրթօջախի տնօրեն Հմայակ Գևորգյանինն էր:

Տարին հիշարժան էր նաև նրանով, որ լույս ընծայվեց կրթօջախի անցուդարձի և սաների մասին պատմող տեղեկատվական թերթիկը՝ «Հայտուն» անվանմամբ: Ծրագրվում է 2015-2016 ուսումնական տարում թերթիկի տպագրությունը դարձնել պարբերական: Մեծ ծրագրեր կան նաև ռուսալեզու փոքրիկների կրթության հետ կապված: Այդ և ապագա ծրագրերի, ինչպես նաև կատարվածի մասին «Հայորդյաց տան» տնօրեն Հմայակ Գևորգյանն ասաց. «Սեպտեմբերից ծրագրում ենք կրթօջախի ամենակրտսեր ռուսալեզու սաների համար բացել առանձին դասարան, որպեսզի հայերենի հետ ծանոթացումը նրանց համար բախում չդառնա: «Հայորդյաց տան» տասնամյակին ընդառաջ կրթօջախի օր կորոշվի, երբ կրթօջախն ավարտած սաները որոշ արարողակարգի շրջանակում կայցելեն դպրոց, կհանդիպեն իրենց դասընկերներին: Ինչ վերաբերում է տարվա ձեռքբերումներին՝ պետք է փաստել, որ այս տարիների ընթացքում ձեռքբերածըկարողացել ենք ոչ միայն պահել, այլև զարգացնել, նոր ավանդույթներ ներդնել դպրոցում: Չեմ կարող չանդրադառնալ մեր ուսուցիչների անձնվիրությանը: Նրանցից յուրաքանչյուրի կատարած աշխատանքին կարելի է անդրադառնալ անուն առ անուն: Նրանց ջանքերի շնորհիվ է ողջ ՌԴ տարածքում հնարավոր եղել ունենալ հայկական կրթօջախ, որտեղ հաճախող սանն էականորեն տարբերվում է կրթօջախ չհաճախած իր հասակակցից: Իսկ այս ամենի գոյության համար միանշանակ պարտական ենք թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, ով ջանք ու եռանդ չի խնայում հայ երիտասարդին օտար հողում հայ պահելու համար: Սաների հոգևոր կրթության համար իր անասելի ներդրումն ունի «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանը, ում դասընթացների շնորհիվ վերականգնվում է այստեղ մեծացած երիտասարդի կապը Հայոց Եկեղեցու հետ: Արվածի և դեռ անելիքի մասին կարելի է անվերջ խոսել, բայց մեր սաներն իրենց ձեռքբերումներով արդն իսկ ամեն ինչ ասում են»:

Հատկանշական է, որ անցած ուսումնական տարում «Հայորդյաց տուն» ընդունվեց շուրջ 300 և ավարտեց՝ 102 սան, որոնց շարքերում էին տարբեր տարիքի, անգամ թոշակառու հայորդիները, ովքեր տարիքն ու զբաղվածությունը հայերեն սովորելու համար խոչընդոտ չդիտարկեցին:

«Անցնող ուսումնական տարում ձեռքբերումներն անչափ շատ էին, որոնք արձանագրեցինք Տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնության ու աջակցության, ինչպես նաև մեր ջերմեռանդ ուսուցիչների անձնվեր աշխատանքի շնորհիվ: Հատկապես հայրենիքից դուրս մեծացող սերունդների կրթման գործում նրանց ավանդն ու ներդրումն անուրանալի է: Նաև նրանց աշխատանքի շնորհիվ է, որ «Հայորդյաց տան» ավելի քան հազար սանի մոտ արթնացավ հայի գիտակցությունը. շատերը ոչ միայն նորոգեցին իրենց ուխտը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ՝ դառնալով Հայ Եկեղեցու հոտի անդամ, այլև հաստատակամորեն որոշած՝ մկրտվեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում: Սա խոսում է կատարված և կատարվող աշխատանքի արդյունավետության և դրա կարևորության մասին: Ուրախությամբ պետք է նշել, որ նաև անցած ուսումնական տարում էինք հայ երիտասարդի՝ հայկական դպրոց գալու և Հայ Եկեղեցու գիրկը վերադառնալու երջանիկ ավետիսը ստանում գրեթե ամեն օր: Ու հենց «Հայորդյաց տանը» գործող համույթների շնորհիվ նրանք դարձան հայկական մշակույթի կրողները, իսկ ոմանք՝ նաև փոխանցողները: Գոհություն և փառք տանք Աստծուն, որ ունենք Սրբազան Հոր պես Թեմակալ Առաջնորդ, ով սրտացավ է իր հոտի յուրաքանչյուր հավատացյալի համար և ոչինչ չի խնայում հայ երիտասարդին կրթելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանը:

«Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոն

02 2 03 04 05 06

Scroll Up