Համահայկական խաղերին մասնակցելու նպատակով քուվեյթահայ մարզիկները մեկնել են Հայաստան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/Quveyt.jpg)
Համահայկական խաղերին մասնակցելու նպատակով Քուվեյթի հայ համայնքի մասնակիցները հուլիսի 31ի առավոտյան մեկնել են Հայաստան: Ինչպես տեղեկացնում է Քուվեյթի ազգային առաջնորդարանի ֆեյսբուքյան էջը, մասնակիցները Հայաստան են մեկնել թեմի առաջնորդ Գերապատիվ Տեր Մասիս Ծ. վարդապետ Զոբույանի գլխավորությամբ:
Համահայկական առաջին ամառային խաղերը կայացել են 1999 թվականին Երևանում: Այդ խաղերին մասնակցել է 1141 մարզիկ: Առաջին խաղերի մասնակից երկրների թիվը կազմել է 23, իսկ մասնակից քաղաքներինը`63: Համահայկական 6րդ մարզախաղերն այս տարի կանցկացվեն օգոստոսի 213ը: