Yahoo Travel­-ն անդրադարձել է Գյումրիի հայտնի տղամարդկանց վարսավիրանոցին

Գյումրիի 75 տարվա պատմություն ունեցող վարսավիրանոցը, որը հայտնի է իր կոլորիտով և երկար տարիներ աշխատող վարսավիրներով, հայտնվել է Yahoo Travel կայքի ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-­ի հաղորդմամբ` կայքը փոքրիկ անդրադարձ է կատարել Հայաստանի երկրորդ մայրաքաղաքի հայտնի վարսավիրանոցին:

«Մինչ Բրուքլինի հիփսթերները փորձում են նմանակել ռետրո ոճի վարսավիրանոցներին, այս վայրն իրական է: Իրականում ռետրո են այստեղի վարսավիրները, ներքին հարդարումը և նույնիսկ գործիքները, որոնք չեն ենթարկվել փոփոխության տասնյակ տարիներ: Այստեղի կարմիր բազկաթոռներն ունեն 50 տարվա պատմություն, իսկ վարպետ վարսավիր, 84­-ամյա Խաչիկ Արեստակեսյանն այստեղ աշխատում է 60 տարի »-,­ գրում է հոդվածի հեղինակը:

Հոդվածի հայազգի հեղինակը, ով ԹՈՒՄՈ-ի հրավերով առաջին անգամ գտնվում էր Հայաստանում, զարմացել էր, թե ինչպես էին վարսավիրանոցում պահպանվել առաստաղի հին ձեռագործ զարդերը, ջահերը, փայտե հատակը, տարօրինակ թվացող գործիքները: Թույլ տալով իրեն ածիլել 75 տարվա պատմություն ունեցող վարսավիրանոցում` նա խորհուրդ է տալիս ցանկացած երիտասարդի անել նույնը Գյումրի այցելելու ժամանակ:

Scroll Up