Արգենտինայի հայկական մշակութային կենտրոնն արժանացել է մրցանակի

Արգենտինայում գործող Արգենտինայի հայկական մշակութային կենտրոնն արժանացել է Կորդաբայում ամենամյա «Jeronoma» մրցանակին, որը տրվում է ամեն տարի քաղաքում մշակութային, հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող անձանց եւ խմբերին:

Ինչպես «Արմենպրես»­-ին տեղեկացրեցին Արգենտինայի հայ համայնքից, մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լիբերտադոր թատրոնում տեղի երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Արգենտինահայերին մրցանակը հանձնել է Կորդոբայի քաղաքապետ Ռաուլ Մեստրեն:

Մրցանակների են արժանացել նաեւ Արգենտինայում հայտնի գրող Նելսոն Սպեչիան, նկարիչ Վիվիեն Պոզեբոն եւ այլն: Կորդոբայում ամեն տարի տրվում է Jeronoma մրցանակը՝ ի պատիվ քաղաքի հիմնադիր Ջերոնիմո Լուիս դե Կաբրերայի:

Scroll Up