Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել

Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության հուշարձանի բացումից 3 ամիս անց կառույցը վանդալիզմի է ենթարկվել։
1in.am-ի փոխանցմամբ՝ «զոհերի հոգիների անդորրը խաթարվել է»,- ասել է Պերճ Աբգարյանը՝ Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոսը։
Նրա խոսքով՝ ինչ-որ մեկն ուրբաթ պոկել է հուշարձանի պանելներից մեկը։
«Պանելը մեծ պատմություն ունի,- ասել է Աբգարյանը։- Այն շատ սրտաճմլիկ է, ես այնքան հիասթափված եմ»։
Աբգարյանը ծրագրում է աշխատել Ֆրեզնոյի ղեկավար Ջոզեֆ Կաստրոյի և ոստիկանության հետ՝ գտնելու, թե ով է վանդալիզմի հեղինակը։ Գողացված պանելը պատրաստված է իսպանական պողպատից՝ ասել է նա։
«Սա ատելության հողի վրա կատարված հանցագործություն է։ Դրան պետք է շատ լրջորեն վերաբերվել, այն չի կարելի հանդուրժել»,- ասել է նա։
Հուշարձանը բացվել էր ապրիլին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։
«Հուշարձանը համայնքի համար ունի խորհրդանշական և պատմական նշանակություն,- ասել է Աբգարյանը։
– Համայնքը պետք է քայլեր ձեռնարկի՝ չհանդուրժելու նման գործողությունները»։