Ավիատոմսերի գների նվազեցում և չվերթների ժամերի փոփոխություն

Հայաստանում ավիատոմսերի սակագների նվազեցման, ինչպես նաեւ չվերթները գիշերային ժամերից ցերեկվա ժամերին տեղափոխելու հնարավորություններն են այսօր քննարկվել քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։
Ավիաընկերությունների հայաստանյան ներկայացուցիչները նշել են, որ թեեւ խնդրահարույց է, սակայն գիշերային ժամերի չվերթները ցերեկային ժամերի տեղափոխելու առաջարկությունը կներկայացնեն իրենց գլխամասային գրասենյակներ։
Բացի դա՝ ավիաընկերությունների ներկայացուցիչներին առաջարկվեց մինչև օգոստոսի վերջը ներկայացնել իրենց կողմից սահմանված տոմսերի գները,- հայտնում են ՔԱԳՎ մամուլի ծառայությունից։