ՔԲԿ-ն իր վրա է վերցրել թուրք ոստիկանների սպանության պատասխանատվությունը

Թուրքիայի Ուրֆա (Շանլըուրֆա) նահանգում երկու ոստիկանների սպանության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Քրդական բանվորական կուսակցություն»-ը (ՔԲԿ-PKK):
Ըստ «Ակօս»-ի` այս մասին ասվում է քրդական «Ժողովրդական Պաշտպանության ուժերի» (ԺՊՈՒ-HPG) կապի և տեղեկատվական կենտրոնի կողմից արված հայտարարության մեջ: Ի դեպ հայտարարության մեջ նաև նշվում է, թե ոստիկանները համագործակցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ, ուստի ՔԲԿ-ն որոշել է «պատժել» նրանց: Զինյալները սպանելուց հետո խլել են ոստիկանների անձնագրերն ու զենքերը:

Նշենք, որ Թուրքիայի Ուրֆա (Շանլըուրֆա) նահանգում, որտեղ 2 օր առաջ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվեց 32 մարդ, հաջորդ օրը 2 ոստիկանի դի էր հայտնաբերվել: Դիերը հայտնաբերվել են նահանգի Ջեյլանփընար գավառում:

Scroll Up