Օռնելա Մուտին տպավորված է հայկական ավանդույթներով և լավաշի համով

Իտալական կինոյի ճանաչված և սիրված դերասանուհի, երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կին ոփառատոնի պատվավոր հյուր Օռնելա Մուտին Հայաստան կատարած այցի ընթացքում ականատես է եղել լավաշի պատրաստման գործընթացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ անվանի դերասանուհին այդ առիթով լուսանկար-կոլաժ  է հրապարակել «Ինստագրամ»-ի իր էջում:

«Սիրում եմ ավանդույթները, համեղ հացե,­նշել է Օռնելա Մուտին: Դերասանուհին նաև լուսանկար է հրապարակել Գեղարդ կատարած այցից: Օռնելա Մուտին վերջին օրերի ընթացքում հայաստանյան այցից շուրջ երկու տասնյակ լուսանկար է հրապարակել և տարածել, այդ թվում փառատոնի մեկ այլ պատվավոր հյուր՝ դերասանուհի Նաստասյա Կինսկիի հետ արված լուսանկարները: «Ես շատ եմ ճանապարհորդում աշխարհում, և միշտ լավ ընդունելության եմ արժանանում: Բայց Հայաստանում ավելի շատ հուզվեցի, քան որևէ այլ երկրում: Այստեղ կա խորհուրդ, դաստիարակություն, հարգանք և սեր, որն ինձ ցույց տվեցիք: Շնորհակալությունե,­ Երևանում խոստովանել էր անվանի դերասանուհին:

02

Scroll Up