Բինգյոլում հայկական պատմական եկեղեցի են վերակառուցելու

Բինգյոլի նահանգապետարանի կողմից տարածված գրավոր հաղորդագրության մեջ նշվում է, որ Չանաքչի գյուղում գտնվող եկեղեցին վերակառուցվելու է Էրզրումի մշակութային արժեքների պահպանության շրջանային կառույցի որոշմամբ։
Ինչպես տեղեկացնում է Hye Tert-ը, փլուզման վտանգի առաջ կանգնած եկեղեցին, որը, ենթադրաբար, ավելի քան 250 տարվա պատմություն ունի, անխնամ մնալու հետևանքով գրեթե ավերակի է վերածվել, գրում է tert.am-ը։
Չանաքչըի գյուղապետ Մեհմեթ Ասալը հայտարարել է, որ Սուրբ Գևորգ եկեղեցին շտապ վերակառուցման կարիք ունի, հակառակ դեպքում կփլուզվի և կվնասի հարակից տներին։
Գյուղապետի բողոքն ուշադրության արժանացրած նահանգապետարանը վիճակի մասին տեղյալ է պահել մշակութային արժեքների պահպանման շրջանային կառույցին, ինչից հետո վերջինս հայկական եկեղեցին վերակառուցելու որոշում է կայացրել։