Ջեյմս Ուորլիքը ժամանել է Երեւան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Երեւան:

Արցախպրեսի փոխանցմամբ՝  նա «Թվիթեր» սոցցանցի իր էջում  Երեւանի լուսանկար է տեղադրել ու գրել. «Այնպիսի գեղեցիկ ամառային երեկո է Երեւանում: Տարածաշրջանի բոլոր մարդիկ արժանի են ապրել խաղաղության եւ բարգավաճման մեջ»:

Համանախագահները տարածաշրջան այցելության շրջանակում կայցելեն նաեւ Բաքու եւ հանդիպումներ կունենան Ադրբեջանի ղեկավարության հետ:

Ներկայումս որոշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Լեռնային Ղարաբաղ այցելություն կազմակերպելու հարցը:

 

Scroll Up