«Ոսկե Ծիրան-2015». Սուրբ Աննա եկեղեցում կայացավ Ծիրանօրհնեքի արարողությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/ծիրան.jpg)
Այսօր՝ հուլիսի 12-ին, մեկնարկում է «Ոսկե Ծիրան-2015» կինոփառատոնը, որին ընդառաջ Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում կայացավ Ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը:
news.am-ի փոխանցմամբ՝ օրհնության կարգը կատարեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Նշենք, որ այս տարի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրերն են Օռնելլա Մուտին, Նաստասյա Կինսկին, Պատրիկ Շենեն եւ այլք:
Կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա երեկոյան՝ Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: