Երկու կոնգրեսականներ կոչ են արել քվեարկության դնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագիծը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ ազգությամբ հայ Աննա Էշուն եւ Ջեքի Սփեյերը կոչ են արել Հայոց ցեղասպանության նկատմամբ ճմարտության եւ արդարության մասին բանաձեւի նախագիծը  քվեարկության դնել նախքան օգոստոսյան արձակուրդը:

Նրանք ցեղասպանությունների կանխմանն ուղղված երկկուսակցական նախագիծը սկզբունքային եւ պրակտիկ մոտեցում են համարում, որը կարող է հանգեցնել Թուրքիայի եւ հայաստանի հարաբերությունների բարելավման: Այս մասին հայտնում են Հայ դատի Ամերիկայի հանձնաժմբից:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին եւ այդ հանձնաժողովի ամենատարեց անդամին ուղղված նամակում կոնգրեսականները նշել են, որ ԱՄՆ պատվիրակության կազմում վերջերս այցելել են Հայաստան՝ մասնակցելու Ապրիլի 24-ի միջոցառումներին:

Հիշեցնենք, որ Վաշինգթոնում մարտի 18-ին ներկայացվել է հայոց ցեղասպանության վերաբերյալ արդարության եւ ճշմարտության մասին նախագիծը: Այն ներկայացրել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ռոբերտ Դոլդը, Դեւիդ Վալադաոն, Ֆրենկ Փալոունը: Նախագիծն այս պահին արդեն պաշտպանում են Ներկայացուցիչների պալատի ավելի քան 60 անդամներ:

Scroll Up