Կարեն Գրիգորյանը Բարսելոնայի մրցաշարի առաջատարն է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/շախմատ.jpg)
Շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը շարունակում է հաջող ելույթերը Բարսելոնայում ընթացող միջազգային շախմատային մրցաշարում:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Բարսելոնայում ընթացող բաց մրցաշարում հանդես են գալիս նաև Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը: Մրցաշարային աղյուսակը խաղացված 4 տուրերից հետո միանձնյա գլխավորում է Կարեն Գրիգորյանը, ով ունի 4 միավոր: Տիգրան Պետրոսյանն ունի 3, իսկ Տիգրան Հարությունյանը՝ 2.5 միավոր: