Բելգիայի կառավարությունը 240 եզդիների եւ քրիստոնյաների օգնել է հեռանալ Հալեպից

Բելգիայի կառավարությունը 240 եզդիների եւ քրիստոնյաների օգնել է հեռանալ Հալեպից եւ փոխադրվել Բելգիա:
Արցախպրեսը գրում է, որ BBC-ի փոխանցմամբ՝ բոլոր ընտանիքները լքել էին իրենց տներն ու հարձակումների մշտական սպառնալիքի ներքո եղել:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները փախստականներին օգնել են հասնել մինչեւ Լիբանան:
Բեյրութում Բելգիայի դեսպանության ներկայացուցիչներն իրենց հերթին նրան օգնել են հասնել Բրյուսել, որտեղ, ինչպես սպասվում է, նրանց քաղաքական ապաստան կտրամադրեն: