Բակո Սահակյանը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում խոսել է Արցախի պետականաշինությունից

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մեծ Բրիտանիայի խորհրդարան եւ այնտեղ հանդես եկել ելույթով:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հուլիսի 8-­ին խորհրդարանում ունեցած իր ելույթում նախագահն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, սոցիալ­տնտեսական զարգացմանը, ադրբեջանա­ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ պատասխանել բարձրացված հարցերին:

Սահակյանն ընդգծել է, որ Արցախում Միացյալ Թագավորության հանդեպ տածում են հատուկ վերաբերմունք՝ Մեծ Բրիտանիան դիտարկելով որպես միջազգային քաղաքականության ազդեցիկ տերություն, որը նաեւ ժողովրդավարության ու եվրոպական քաղաքակրթության բնօրրաններից մեկն է: Բակո Սահակյանի բնութագրմամբ՝ Արցախը շահագրգռված է խորհրդարանական կապերի խորացման, գիտակրթական եւ մարդասիրական ոլորտներում Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների զարգացման մեջ: Երկրի ղեկավարի խոսքով՝ նման լավատեսությունն առաջին հերթին պայմանավորված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Արցախի եւ հայ ժողովրդի անկեղծ ու հավատարիմ բարեկամների առկայությամբ:

Հանդիպմանը ներկա էին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Scroll Up