Բարեխիղճ անձնակազմը. Նոյեմբերյան-Երևան և Երևան-Նոյեմբերյան
Ես զինծառայող եմ և ծառայում եմ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում: Ծառայության բերումով գրեթե 16 տարի եղել եմ Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններում: Եվ ահա արդեն մեկ տարի է, ինչ նշանակվել եմ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջան:
Մի փոքր ցանկանում եմ անցկացնել պատմական էքսկուրս դեպի անցյալը` ներկայացնելով Նոյեմբերյանի շրջանի պատմությունն ու ժողովրդին:
Նոյեմբերյանը գտնվում է ՀՀ հյուսիս-արևելյան լեռնային գոտում, Գուգարաց լեռնաշղթայի արևելյան լանջին, Այրում երկաթուղային կայարանից 22 կմ հարավ-արևելք։ Ստույգ տվյալներ չկան այս տարածքում հնագույն բնակավայրերի վերաբերյալ, սակայն նրա անմիջական հարևանությամբ գտնվող 13-րդ դարում կառուցված «Մշկավանքն» ու «Սուրբ Սարգիս» եկեղեցին, «Ղարիչաքար» ամրոցը հուշում են, որ այս տարածքը հնում ևս բնակեցված է եղել։ Հնագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ Նոյեմբերյանի տարածքում մարդը բնակվել է հին քարե դարից։ Նոյեմբերյանից մոտ 5 կմ արևմուտք գտնվում է Սրոցահանք հանդամասը, որտեղից անցյալում սրոցաքար արտահանվել Պարսկաստան և Թուրքիա։
Հնում Նոյեմբերյանի տարածքը մտել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի, 10-րդ դարի և 12-րդ դարի սկզբին՝ Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան) թագավորության կազմի մեջ։ 11-րդ դարի վերջում և 12-րդ դարի սկզբին Կյուրիկյան թագավորությունը նվաճեցին սելջուկները, և Նոյեմբերյանի տարածքը միացվեց Գանձակի ամիրայությանը։ 1118-1124 թվականներին վրաց Դավիթ Շինարար թագավորը տարածքն ազատագրեց սելջուկներից և միացրեց Վիրքին։ 1236 թվականից նվաճվեց մոնղոլների կողմից։ 1801 թվականից Նոյեմբերյանի տարածքը միացավ Ռուսաստանին։ 19-րդ դարին այն մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառի մեջ, 1920-29 թվականին՝ Լոռի-Փամբակի գավառի մեջ։ 1938 թվականից Նոյեմբերյանը, համանուն վարչական շրջանի կենտրոնն է։
Շրջակայքում կան եկեղեցիներ, գյուղատեղի, գերեզմանոց, Ք.Ա II-հազարամյակի դամբարաններ։ Նոյեմբերյանից 2 կմ հյուսիս-արևելք գտնվում է պարսպապատ, առանց քարաբուրգերի, «Բերդաղ» կոչվող կիկլոպյան ամրոցը։ Այն ունի 1 հեկտար տարածք։ Մուտքը գտնվում է հարավ-արևելյան մասում, երկու աշտարակների միջև։ Ներսի կլոր կացարաններն ունեն քառանկյունի օժանդակ կառույցներ։ Նոյեմբերյանի մոտ, դժվարամատչելի մի բարձունքի վրա պահպանվել է «Մրաղանց Արեգունի» կիկլոպյան ամրոցը, որտեղ հայտնաբերվել են մետաղաձուլական հարմարանքներ։ Մոտ 50 մ հեռավորությամբ կան մետաղի հանքախորշեր։ Ամրոցից հայտնաբերվել են բրոնզե մատանի, ապարանջան, սև խեցանաթ, խեցեղեն բեկորներ։ Նոյեմբերյանի հյուսիսային կողմում գտնվում է «Թփի դաշ» (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.) կիկլոպյան ամրոցը։ Երեք ամրոցներն էլ պատկանում են Ք.Ա. I հազարամյակին։
Նոյեմբերյանն ունի 1903 թ.-ի Սուրբ Սարգիս եկեղեցի։ Քաղաքի շրջակայքում կան զանազան հնություններ՝ հս. մասում «Թփի դաշ» ամրոցը, 2 կմ հյուսիս-արևելք՝ Բերդատեղի ամրոցը, 2 կմ հարավ-արևմուտք «Ջուխտակեղցի» եկեղեցին (XIII-XIV դարեր)։
Նոյեմբերյանում գործում են հյուրանոցներ, ռեստորաններ եկեղեցիներ, մեկ հիմնական և մեկ ավագ դպրոցներ, երաժշտական, գեղարվեստի և սպորտ դպրոցներ, մանկապարտեզներ, նախակրթական վարժարան, մշակույթի տուն, կինոթատրոն, հեռուստաընկերություն, բժշկական կենտրոն, կապի հանգույց։ Այստեղ է գտնվում նաև մարզային հեռուստաընկերությունը, որի հաղորդումները սփռվում են մարզի ողջ տարածքում:
Այսպիսով, մի շրջան, որտեղ ինչպես մարդիկ իրենց բարյացակամ վերաբերմունքով, այնպես էլ տրանսպորտի սպասարկումը առանձնահատուկ է և գտնվում է սպասարկման բարձր մակարդակի վրա: Մասնավորապես ես ցանկանում եմ խոսել տաքսի ծառայության սպասարկման որակի ու մակարդակի մասին: Ահա արդեն շուրջ մեկ տարուց ավելի է, ինչ չի գործում Երևան-Նոյեմբերյան և Նոյեմբերյան-Երևան տրանսպորտային երթուղին, փոխարենը սպասարկում են մի շարք տաքսի ծառայություններ`մարդկանց մատչելի գներով հասցնելով Երևանից մինչև Նոյեմբերյան և հակառակ ուղղությամբ՝ ջանք չխնայելով բավարարել խստապահանջ ուղևորների խնդրանքներն, իսկ երբեմն նաև պահանջները:
Այսպիսի ծառայություններից է սեփականատեր Դավիթ Հարությունյանի կողմից 2012 թ բացված ընկերությունը: Ընդհամենը հավաքելով 077 85 89 89 հեռախոսահամարը լսում ենք մի հաճելի երիտասարդի ձայն, ով հաշված րոպեների ընթացքում բավարարում է խստապահանջ ուղևորի ցանկությունը՝ մեքենա տրամադրելով Նոյեմբերյանից Երևան և հակառակ ուղղությամբ: Ունենալով խելացի ու հետաքրքիր, ինչպես նաև դժվարությունները հաղթահարելու ամուր կամք ունեցող վարորդներ, ի դեմս`Վահրամ Ամիրաղյանի, Գագիկ Հարությունյանի, Արտակ Ներսիսյանի, Տիգրան Մամյանի վայելում են ինչպես երևանցիների, այնպես էլ ամբողջ Նոյեմբերյանի շրջանի ազգաբնակչության սերն ու հարգանքը: Մոտենալով ուղևորի պատվիրած ցանկացած դժվարություն ներկայացնող սպասակետ՝ վարորդները փորձում են ոչ միայն չնեղացնել մարդկանց, այլ նաև ամբողջ ճանապարհի ընթացքում իրենց հետաքրքիր զրույցներով, ինչպես նաև կատակներով ու բարյացակամ վերաբերմունքով այնպես են անցնում ամբողջ ճանապարհը, որ կարծես անցնեն քաղաքի մի ծայրամասից մյուսը: Ուղևորները տարբեր բնագավառների մարդիկ են`բժիշկներ, մտավորականներ, իրավապահ մարմնի ներկայացուցիչներ, զինծառայողներ և այլն:
Այսպիսով, ես՝ որպես զինծառայող, ցանկանում եմ իմ երախտիքի խոսքը հայտնել բոլոր ուղևորների անունից մեր կողմից շատ սիրված ու հարգված Դավիթին, մաղթելով նրան քաջ առողջություն, ընտանեկան մեծ հաջողություն, ինչպես նաև նորանոր ձեռքբերումներ իր սկսած գործում: Եվ ինչպես ժողովուրդն է ասում «Ղե´կդ միշտ աջ, հպա´րտ եղիր, որ հայ ես, քանզի դու մեծ հայրենանվեր գործ ես կատարում»:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի