ԵԱՀԿ միջնորդները Վաշինգթոնում կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Վաշինգթոն։ Այս մասին իր բլոգում գրել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Նրա խոսքով՝ Պետդեպում, ՊՆ-ում եւ Անվտանգության ազգային խորհրդում կայանալիք հանդիպումների ընթացքում միջնորդները կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը։