Հոլանդահայ պատանին՝ շախմատի մրցաշարի հաղթող
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/71.jpg)
Օրերս Նիդերլանդների Օվերայսելի մարզում տեղի ունեցավ շախմատի պատանիների մրցաշար,որին մասնակցում էր նաև Ալմելոյի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի սան, 12-ամյա Ավետիս Ֆրանգյանը: Վերջինս հաղթող է ճանաչվել թիմային մրցաշարում և գրավել առաջին տեղը՝ արժանանալով գավաթի, մեդալի և պատվոգրի: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը:
Հաջողությո´ւն մաղթենք մեր պատանի շախմատիստին՝ ցանկանալով նրան նորանոր նվաճումներ և բարձունքներ: