Քեսապի շրջանում հրթիռներ են ընկել

 Հունիսի 30-ի երեկոյան զինյալ խմբավորումների արձակած յոթ հրթիռների թիրախ դարձավ Քեսապի Չագալճըգ գյուղի մերձակայքը: Բարեբախտաբար մարդկային և նյութական վնասներ չկան:  Այս մասին «Հայերն այսօրին»-ին  հայտնում է Քեսապի աղբյուրները:

Իսկ հուլիսի 1-ի երեկոյան  տեղի ունեցավ Քեսապի Ազգային ուսումնասիրաց միացյալ ճեմարանի միջնակարգի և երկրորդականի ամավերջյան հանդեսն ու վկայականների բաշխման հանդիսությունը, որին ներկա էին մեծ թվով քեսապցիներ:

Scroll Up