ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Արամ Ա-ին
Հունիսի 24-ի առավոտյան Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչները Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ այցելել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին: Այս մասին տեղեկացնում է Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը:
Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-սփյուռք համագործակցության հարցեր: Բացի այդ, քննարկումներ են ընթացել վերջերս Հայաստանում ստեղծված իրադրությանը, Թուրքիայի Սահմանադրական դատարանում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության բացած դատին և սիրիահայությանն առնչվող հարցեր: