Ղրիմում հարգել են տեղահանված հայերի, բուլղարների ու հույների հիշատակը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/06/01127.jpg)
Ղրիմում հունիսի 24-ին հարգել են այն հայերի, բուլղարների ու հույների հիշատակը, ովքեր 71 տարի առաջ տեղահանության զոհ են դարձել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին տեղահանման Էին ենթարկվել 20 ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայեր, հույներ, բուլղարներ, որոնց արտաքսումն սկսվել Է ուղիղ 71 տարի առաջ՝ 1944 թվականի հունիսի 24ին: Մյուսներից ավելի տուժել են Ղրիմի թաթարները. թերակղզուց արտաքսվել Է ավելի քան 183 հազար մարդ: Սիմֆերոպոլում տեղահանության զոհերի հուշահամալիրին ծաղիկներ դնելու են եկել շուրջ 200 ղրիմցիներ, այդ թվում՝ իշխանության եւ հասարակայնության ներկայացուցիչներ: Իշխանությունների տվյալներով՝ ընդամենը տեղահանության տարիներին Ղրիմից արտաքսվել են շուրջ 40 հազար հայեր, բուլղարներ ու հույներ: Ղրիմի փոխվարչապետ Ռուսլան Բալբեկի խոսքով՝ Ռուսաստանի դաշնային բյուջեից մինչեւ 2020 թվականը բռնաճնշումների ենթարկված ժողովուրդների սոցիալտնտեսական զարգացման համար հատկացվել Է ավելի քան 10 մլրդ ռուբլի: Ընդսմին բացառված չԷ, որ այդ գումարը կվերանայվի ու կավելացվի: Բալբեկը նշել Է, որ ներկայում թերակղզում, ըստ տարբեր տվյալների, ապրում են 300ից մինչեւ 400 հազար տեղահանված քաղաքացիներ եւ նրանց ընտանիքների անդամներ: Ամենաբազմամարդ խումբը Ղրիմի թաթարներն են: Նրա խոսքով՝ Ղրիմում ազգամիջյան հարաբերությունները խարսխված են եղբայրական հարաբերությունների, համախմբման ու միասնության վրա: